«Ես կանկրետնի առաջադրվելու եմ, դանակը օսկորին է հասել»․ Վարդան Ղուկասյան. Factor

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել՝ [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները), կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:

Դեռ երկու օր առաջ էր Փաշինյանը հայտնել, որ փրայմըրիզ՝ նախնական ընտրություններ են անցկացվելու, որ հնարավոր լինի մինչ հիմնական ընտրությունները քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Գյումրիում ծավալվող իրադարձությունների շուրջ Factor.am-ը զրուցել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան։

-Պարոն Ղուկասյան, Փաշինյանը Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու համար փրայմըրիզ՝ նախնական ընտրություններ է անցկացնում, ի՞նչ կարծիք ունեք այս ձևաչափի հետ կապված։

-Ես չգիտեմ փրայմըրիզ բան, էս կողմ, էն կողմ, թողեք ընտրությունը լինի, հետո կխոսենք։

-Իսկ, երբ հիմնական ընտրությունները լինեն, առաջադրվելո՞ւ եք։

-Իսկ ինչո՞ւ չպետք է առաջադրվեմ։ Անպայման կառաջադրվեմ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում