Թռչունները վերադարձվել են բնություն. Տեսանյութ

Թռչունները վերադարձվել են բնություն. Տեսանյութ
Թռչունները վերադարձվել են բնություն. Տեսանյութ

Վերջին մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գիծ ծառայությունները, հասարակական կազմակերպությունները մեծ թվով զանգեր են ստացել վիրավոր թռչունների վերաբերյալ։

Դրանցից շատերին հաջողվել է փրկել  Շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բրդլինկ Հայաստան», «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության», «Հայաստանի թռչնադիտարկաման ասոցիացիա»  հասարակական կազմակերպությունների և «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության անմիջական ջանքերով՝ կազմակերպելով նրանց խնամքը։

Թռչունների վիճակի համատեղ հետազոտությունից հետո որոշվեց բնություն բաց թողնել 3 արագիլ, 1 հավալուսին, 1 գառնանգղ, 1 քարարծիվ, 1 բվեճ և 1 տափաստանային ճուռակ։

Վերականգնված թռչունների բացթողումը բնություն իրականացվել է  Շրջակա միջավայրի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության և վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։  Թռչունների ինքնազգացողությունը գերազանց էր։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: