Հովիկ Աղազարյանը հայտարարել է նոր կուսակցություն հիմնելու մասին

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է նոր կուսակցություն հիմնելու մասին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։ Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ։ Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի 3-ին»,- գրել է Աղազարյանը։