Տավուշում ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը կես միլիոն դրամի վնաս է հասցվել

Տավուշում ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը կես միլիոն դրամի վնաս է հասցվել
Տավուշում ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը կես միլիոն դրամի վնաս է հասցվել

Երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, որ անհայտ անձը ապօրինի հատել է 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին:

Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: