Բայրամով․ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը անհրաժեշտ են պայմանագրի ստորագրման համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը։

«Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը», – ասել է Բայրամովը։

Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից կառույցների լուծարման անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ «այդ կառույցներն այլևս ակտուալ չեն»։