Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը
Հեղինակ MediaLab

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց և հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու դեռևս գտնվում է հիվանդանոցում ու չի կարող ներկայանալ նիստերին և գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանին դատարանը թույլ է տվել բացակայել երկրից հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը,  նիստը հետաձգվում է: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին: