Բաքվում պահվող Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը դատարանին են դիմել՝ որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին. Factor.am

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը,  նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը միջնորդություն է  ներկայացրել ապացույցները մասնակիորեն հետազոտելու վերաբերյալ՝ հաշվի առնելով դատարանում ընթերցված փաստաթղթերի մեծ քանակը: Արայիկ Հարությունյանը ասել է, որ համաձայն է մկջնորդության հետ, իսկ մյուս պաշտպանները, ինչպես նաև պետական ​​մեղադրողները, «տուժողները» և նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն առարկում։ Դատավոր Զեյնալ Աղաևը բավարարել է միջնորդությունը։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանն էլ խնդրել է դատարանին տրամադրել իր պաշտպանյալի ցուցմունքների պատճենները։ Սա ևս բավարարվել է։ Դատական ​​նիստը շարունակվել է փաստաթղթերի ուսումնասիրությամբ։

Նշվել է, որ հրապարակման ենթակա  փաստաթղթերը կքննարկվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել է որպես վկա կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին կամ նրա մասնակցությունը գործընթացին ապահովել տեսակապի միջոցով։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել է դատարանին որպես վկա կանչել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», մասնավորապես, դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Ավելին՝ սկզբնաղբյուրում