1999 Հոկտեմբերի 27. Հայաստանի ողնաշարը զգալիորեն կացնահարվեց հենց այս օրը. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանի գրառումը  ներկայացնում ենք ստորեւ։

«1999 Հոկտեմբերի 27. վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի ողնաշարը զգալիորեն կացնահարվեց հենց այս օրը։

Հոկտեմբերի 27-ը մարտի 1-ի անբարոյական մայրն է, որը երկար տարիներ հղիանալով հանցագործություններով՝ մարտի 1-ին կրկին չարիք ծնեց հայ ժողովրդի գլխին…. Հոկտեմբերի 27-ը ժամանակին ըստ արժանվույնս չդատապարտվեց, այդ պատճառով էլ այն ունեցավ իր «Մարտի 1-ը»։

Քանի դեռ հայ ժողովրդի կողմից պատասխանատվության չեն ենթարկվել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի բոլոր մեղավորները՝ պետականասպանության հեղինակներն ու կատարողները, նրանք համառորեն փորձելու են դանդաղեցնել Նոր Հայաստանի փոփոխությունները, ավելին՝ կուտակած գողոնը խաղասեղանին դնելով՝ փորձելու են ռևանշի ու ապօրինի ճանապարհներով կրկին զավթել ժողովրդին պատկանող իշխանությունը»։