Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը երկրում։ 

Խալիլ Շիրղոլամին ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։