Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. ԿԳՄՍՆ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։

Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։
​Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․

​Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝
​Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
​Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)
​Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)

​Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

​Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)

​Տարվա հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

​Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)

​Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտի հավաքական)

​Տարվա լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական

​ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)