Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ նախատեսված բանակցություններին մասնակցելու նպատակով։

Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վենսը նշել է, որ Վաշինգտոնը դրական ակնկալիքներ ունի առաջիկա հանդիպումներից։ «Կարծում եմ՝ բանակցությունները կառուցողական կլինեն։ Ինչպես նշել է նախագահը, եթե իրանական կողմը պատրաստ է բարեխիղճ երկխոսության, մենք ևս պատրաստ ենք համագործակցության։ Սակայն եթե փորձեն մեզ մոլորեցնել, դա չի ընդունվի մեր կողմից»,- ասել է նա։

Վենսը հավելել է, որ ամերիկյան պատվիրակությունը գործելու է նախագահի հստակ հանձնարարականների շրջանակում և նպատակ ունի հասնել դրական արդյունքների։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի, որի ընթացքում Պակիստանում պետք է անցկացվեն բանակցություններ՝ հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ։