«Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն հայկական-ժողովրդական օրենք ընդունենք» . Գագիկ Ծառուկյան

«Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն հայկական-ժողովրդական օրենք ընդունենք» . Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն բռնության դեմ պայքարի «հայկական-ժողովրդական օրենք» ընդունել:

Այսօր Ազգային ժողովում լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե Ստամբուլյան կոնվենցիայի որ դրույթներին է կոնկրետ դեմ:

«Եթե Ստամբուլյան կոնվեցիային ուզում են դնեն, որ՝ սա մենք բռնության դեմ ենք ուզում անենք, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական-ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե այսօր բռնության դեմ ա պայքարը, խնդիր չկա, բերեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ կրկնակի, եռակի պատիժներ դնենք, բայց դա մեր համար անընդունելի ա»,- նշեց Ծառուկյանը: