Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է․ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Հարությունի Բաբայանը։

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Հարությունյանը, Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բեկթաշյանը, Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Յուրիկ Խաչատրյանը, Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարգարյանը: Երախտագիտության մեդալով պարգևատրվել են․ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գևորգ Սեդրակյանը, Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սևակ Ֆահրադյանը։