Հայաստանի ներկայացուցիչ, ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը երրորդ տեղն է զբաղեցրել «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում։ Այս մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)։
Մրցույթի հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Միխալ Ստոխելը (ակորդեոն), երկրորդ տեղը զբաղեցրել է Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինան (մարիմբա), իսկ երրորդը՝ Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Վիրաբյանը (ֆլեյտա)։
Միաժամանակ հայտարարվել է, որ «Դասական Եվրատեսիլ 2027» մրցույթը կհյուրընկալի Լատվիան։ Այն կանցկացվի Լիեպայա քաղաքում։



















