«Բոլորին Դեմ եմ» կուսակցությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է.
«Հունիսի 8-ին տարածած մեր հայտարարությամբ արդեն իսկ արձանագրել ենք, որ ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում: Եվ, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ։
Այսօր կայացված որոշումը վերջնականապես ամրագրեց այդ փաստը և վերաբացեց համապետական ընտրությունների արդյունքների կեղծման այն էջը, որ մեր ժողովուրդը իր համառ պայքարով փակել էր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահին յուրացնում է 3/5-րդին վերապահված իշխանությունը, որը չի ստացել ժողովրդից ընտրությունների նույնիսկ վիճահարույց արդյունքներով»։



















