Վենեսուելայում երկրաշարժերից հետո արձանագրվել է հազվադեպ մթնոլորտային երևույթ

Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո Կարակասի և հարակից շրջանների երկինքը կարմրել է։ VTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դա պայմանավորված է օպտիկական և օդերևութաբանական երևույթով, որն առաջանում է օդում փոշու և այլ մանր մասնիկների բարձր խտության հետևանքով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժից հետո մթնոլորտ են արտանետվում փոշի, ավազ և մանրադիտակային բեկորներ, որոնք փոխում են արևի լույսի տարածումը։ Արդյունքում առավել տեսանելի են դառնում երկար ալիքների լույսերը, որոնք համապատասխանում են կարմիր և նարնջագույն երանգներին։ Մասնագետների գնահատմամբ՝ սա շրջակա միջավայրի բնական ֆիզիկական արձագանքն է օդում պինդ մասնիկների բարձր պարունակությանը։

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի էր ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 1943 մարդ, վիրավորվել՝ 10 571-ը, իսկ շուրջ 5000 մարդ համարվում է անհետ կորած։

Reuters-ի հաղորդմամբ՝ տարերային աղետի հետևանքով ավերվել կամ լրջորեն վնասվել է շուրջ 59 հազար շենք, իսկ առնվազն 16 հազար մարդ մնացել է անօթևան։