Չենք միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

ՀՀ-ում Իրանի դեսպանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ Թեհրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական հարցերին, մենք չենք միջամտում և ցանկություն էլ չունենք միջամտելու»,– ասել է դեսպանը։

Նա նաև մաղթել է, որ Հայաստանի քաղաքական ուժերը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը, կարողանան համախմբվել ազգային գաղափարների շուրջ: