Փեզեշքիան. Հորմուզի նեղուցը կբացվի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացման դեպքում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարման, պատժամիջոցների վերացման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման դեպքում։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Փեզեշքիանի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է նաև վերացնի նավթի և նավթաքիմիական արտադրանքի սահմանափակումները, վերսկսի ներդրումները և դադարեցնի Լիբանանում իրականացվող գործողությունները։

Ավելի վաղ Իրանի և Կատարի պաշտոնյաները քննարկել էին Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին նեղուցով նավագնացությունը զգալիորեն սահմանափակվել է, ինչն անդրադարձել է նավթի և գազի գների վրա։ Իրանը հայտարարել է, որ նեղուցով անցումը թույլատրվում է միայն նախապես համաձայնեցված նավերին։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» գործողության մեկնարկի մասին՝ սպառնալով նաև Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ երկրորդային պատժամիջոցներով։