Տեղ գյուղ ներխուժած և ՀՀ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցու գործով ՀՅԴ-ն ակցիա կանցկացնի ԱԱԾ-ի դիմաց

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին, բողոքի ակցիա են անցկացնելու ԱԱԾ շենքի դիմաց՝ Հայաստանի սահմանը հատած և ՀՀ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողի դեպքի կապակցությամբ։

Միությունների տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։ Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։ Մենք պահանջում ենք. Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։

Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։ Հոկտեմբերի 2՝ Ժամը 15:00-ին Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն 02.10.2026»։