2019թ տարեկան արդյունքներով Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի շուրջ 4530 ԱՄՆ դոլար. Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«IMF (ԱՄՀ)-ի 2019թ․ հոկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն 2019թ տարեկան արդյունքներով Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի շուրջ 4530 ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 240 ԱՄՆ դոլարով ավելին կլինի, քան Վրաստանի համանման ցուցանիշը։

2020թ․ տարեկան արդյունքներով Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի շուրջ 4760 ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 40 ԱՄՆ դոլարով կգերազանցի Ադրբեջանի համանման ցուցանիշը։

Այնուհանդերձ բավական անելիք կա, քանի որ ԵԱՏՄ-ում միջին ցուցանիշը կազմում է շուրջ 6500 ԱՄՆ դոլար»։

Հ․Գ․ Արցախում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2018թ տվյալներով կազմել է շուրջ 4350 ԱՄՆ դոլար»։