«Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից». Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Տեղեկացնում ենք, որ Հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից Հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Եւրեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»։

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունվարի 10-ի "Armenia Airways" ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան…

Gepostet von Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee am Donnerstag, 9. Januar 2020