Երևան-Թեհրան չվերթը անվտանգության նկատառումներով չեղարկել է

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով չեղարկել է հունվարի 12-ի Երևան-Թեհրան չվերթը։ Ընկերության Ֆեյսբուքի էջի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի Ուղևոր

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, երկուշաբթի-ուրբաթ սկսած 9:30»,- նշված է հայտարարության մեջ: