ՀԱԿ-ը հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում

ՀԱԿ-ը հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից  դատական հայց է նախապատրաստում
ՀԱԿ-ը հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում

Ընդդիմադիր ՀԱԿ-ը հետընտրական եւ դրան հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ: Կոնգրեսը պահանջելով ճանաչել տուժած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը:
Դատական հայցի մասին դեռեւս  սեպտեմբերի 17-ին հանրահավաքում հայտարարել էր Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Կոնգրեսի իրավական աջակցության կոմիտեի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը:
Հանրահավաքից  մեկ օր անց արդեն  Կոնգրեսի շտաբերում սկսել են հավաքագրվել քաղաքացիների դիմումները, վարչական դատարան ներկայացվելիք մեկ ամբողջական հայցադիմումում ներառելու նպատակով:

«Հայցը վերաբերում է նաեւ քաղաքական իրադարձությունների հետեւանքով ազատազրկվածներին,  դեպքերի ժամանակ հրազենից վիրավորվածներին »,-«Մեդիալաբին» ասաց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Վարչական դատարանում մերժում ստանալու դեպքում Կոնգրեսը մտադիր է դիմել վճռաբեկ, ապա` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ մեկ նման կոլեկտիվ դատական հայց Կոնգրեսը ներկայացրել էր այս տարվա ապրիլին` ընդդեմ գազի գնի թանկացման: Բոլոր դատական ատյանները մերժել էին ընդդիմադիր քաղաքական ուժի հայցը:

© Medialab.am