Եթե Նիկոլ Փաշինյանի «կոստյումի» գրպանում ցեց է, մեկ է՝ դա Սերժ Սարգսյանի հագով էր կարված. Գևորգ Գորգիսյան. տեսանյութ. Factor.am

Իշխանությունները չունենալով դատաիրավական համակարգը բարեփոխելու կարողություններ՝ կենտրոնացել են Հրայր Թովմասյանի վրա, և եթե նա հրաժարական տա, դա ոչինչ չի տալու մեր հանրությանը: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Դիտարկմանը, որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է եղել և կարող է ՍԴ-ի որոշումների վրա ազդեցություն ունենալ, Գևորգ Գորգիսյանն ասաց. «Ես կասկածում եմ, որ Հրայր Թովմասյանը կարող է ՍԴ-ի որոշումների վրա ազդեցություն ունենալ, որովհետև այն կոլեգիալ մարմին է: Այն քաղաքացիները, որոնք դուրս էին եկել փողոց, նպատակը միայն Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելը չէր: Հանրությունն ուզում էր լրջագույն փոփոխություններ, լճացած իրավիճակից դուրս գալու քայլեր»:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: