«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդները լքել են Հայաստանը. թուրքերը սահմանը հատել են ոչ թե ոտքով ինչպես հավատացնում էին, այլ օրինական ճանապարհով

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և  փոխնախագահ  Բայբարս Օրսեկը Հայաստան են մտել օրինական ճանապարհով` Բագրատաշենի անցակետով եւ ոչ թե ոտքով հատել են սահմանը, ինչպես հայտարարել են նրանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի  կենտրոնը:
Հիշեցնենք, որ այսօր «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և  փոխնախագահ  Բայբարս Օրսեկը «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ իրենք հոկտեմբերի 11-ին ոտքով հատել են հայ-թուրքական սահմանը:
«Անիի ավերակներում գտվող հին եռահարկ կամուրջով ենք անցել»,- հստակեցրել է իրենց` սահմանը հատելու կոնկրետ տեղը Բեքլեւիչը:

Ասուլիսից հետո Թունա Բեքլևիչի և  փոխնախագահ  Բայբարս Օրսեկը հրավիրվել են ԱԱԾ իրենց հայտարարությունների շուրջ պարզաբանումները տալու, սակայն ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամլո ծառայությունը, վերջիններս հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չեն կարողացել ներկայացնել:

«ՀՀ ԱԱԾ և Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում  օտարերկրացիների հայտարարությունները` հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ, չեն հաստատվել»,-նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Թ. Բեքլևիչը և Բ. Օրսեկը նախազգուշացվել են, որ նման վարքագիծը և  անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը:

© Medialab.am