105-ամյա Իտալիայի քաղաքացին ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն

105-ամյա Իտալիայի քաղաքացին ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Իհարկե մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու:
Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»,-գրել է Բիչախչյանը:

Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ…

Gepostet von Մնացական Բիչախչյան am Mittwoch, 5. Februar 2020