Սերժ Սարգսյանը կմեկնի Աստանա

Սերժ Սարգսյանը կմեկնի Աստանա
Սերժ Սարգսյանը կմեկնի Աստանա

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ:
Մասնավորապես, ինչպես եւ հայտարարվել է նախապես, նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
© Medialab.am