Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 15:51-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է: 

Տավուշի մարզում,  Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան,  Տաշիր, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն: