Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ»-ի դեմ դատական հայց է ներկայացրել. Factor.am

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Այս կապակցությամբ Factor.am-ը կապ հաստատեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Տաթև Խաչատրյանի հետ։ Նա նշեց, որ Վանեցյանի՝ իրենց դեմ ներկայացրած հայցը չեն մեկնաբանում։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել էր «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածը, որտեղ նշվում էր, թե «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: