«Դատարանը հաշվի չի առել հետագայում հոդվածի վերաբերյալ տպագրած ճշտումը եւ այն, որ թերթի խմբագրությունը նախքան դատական նիստն է բացահայտել աղբյուրի անունն ու ներողություն խնդրել»,- փետրվարի 9-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտանության կոմիտի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանը նման կարծիք է հայտնել անդրադառնալով ԱԺ երեք պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լեւոն Սարգսյանի` «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայտին, որը դատարանը բավարարել է` ստիպելով թերթին պատգամավորներին վճարել ընդհանուրը 6 մլն 132 հազար դրամ:
«Եթե խմբագրությունը նույնիսկ սխալվել է, ապա իր սխալն զգացել է եւ շտկել` նախօրոք բացահայտելով իր աղբյուրը։ Դա դատարանի կողմից հաշվի չառնելը տարօրինակ տպավորություն է թողնում»,- ասել է Աշոտ Մելիքյանը։
© Medialab.am