Եւս մեկ զոհ ԼՂՀ ՊԲ-ում

Եւս մեկ զոհ ԼՂՀ ՊԲ-ում
Եւս մեկ զոհ ԼՂՀ ՊԲ-ում

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեցին, որ փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը:
Մահվան հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից «Մեդիալաբին» փոխանցեցին, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ`ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ի դեպ, սա մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է Ղարաբաղում: Փետրվարի 6-ին Հադրութի զորամասերից մեկում մահացել է 19-ամյա զինծառայող Գեւորգ Կոծինյանը:
© Medialab.am