Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում:

Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:

Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.

Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected] »։

‼️‼️‼️Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր…

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Samstag, 22. Februar 2020