Նախարարությունն ավելի ինտենսիվ պետք է աշխատեր կորոնավիրուսի խուճապի դեմ. Արտակ Զեյնալյան. Տեսանյութ. Factor.am

«Այս պահին կորոնավիրուսի դեպք չկա Հայաստանում, բայց բնակչության շրջանում որոշակի խուճապ կա, ինչը հասկանալի է: Ռիսկեր, բնականաբար, կարող են լինել, բայց այս պահին արվում է առավելագույնը սահմանին, անցակետերու»,- այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նա նշեց՝ բեռնափոխադրող բոլոր վարորդները սահմանին ստուգվում են պատշաճ մակարդակով և եթե անհրաժեշտություն լինի՝ կհոսպիտալացվեն կամ կմեկուսացվեն:

Պատգամավորը շեշտեց, որ ժամանակավոր է ընտրված սահմանի փակումը և ամենօրյա ռեժիմով տվյալների վերլուծություն է իրականացվում, եթե անհրաժեշտություն լինի սահմանը կշարունակի փակ մնալ։ Անդրադառնալով խոսակցություններին, թե դեղատներում դիմակները վաճառվում են ավելի թանկ, քան նախկինում էր, Զեյնալյանն ասաց, որ սա ևս հավելյալ խուճապի արդյունք է. մարդիկ ցանկանում են դիմակներ պահեստավորել, ինչն անիմաստ է։ Factor.am-ի հարցին, թե արդյոք Առողջապահության նախարարության կողմից պատշաճ քարոզչություն տարվում է այս իրավիճակում, Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ նախարարությունն ավելի ինտենսիվ պետք է աշխատեր՝ կորոնավիրուսի խուճապը մեղմելու համար:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: