Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում` Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ըտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 «կողմ» և 3 «դեմ»: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 85 «կողմ», 3 «դեմ» և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները: