«Խաղաղություն այլ ոչ թէ պատերազմ». գերտերությունների` ԼՂՀ վերաբերյալ հայտարարությունը

Այսօր Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներն ԼՂՀ կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ անելով բնակչությանը նախապատրաստել «խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:
Գերտերությունների ղեկավարները նաեւ կոչ են արել հունիսին նախատեսված գագաթաժողովում ավարտին հասցնել ԼՂՀ կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքները:
«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, պատրաստ ենքաջակցել հաշտության պայմանագրի մշակման գործում և օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ»,- նշված է գերտերությունների ընդունած հայտարարության մեջ:
© Medialab.am