Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն կայցելին Երեւան

Ադրբեջանական լրատվամիջողների հաղորդմամբ, ռուս ուղղափառ եկեղեցին նախապատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Երևան` նոյեմբերի 28-ին Երևանում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների Միջկրոնական խորհրդի նիստի ժամանակ:
Ըստ հաղորդագրությունների, Ալլահշուքյուր Փաշազադեի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխադարձ այցերը «հնարավորություն կտան նոր փուլ սկսել ԼՂ խնդրի կարգավորման գործում, համարում է Ռուս ուղղափառ եկեղեցին»:

«Շեյխը պատմական այց կկատարի Հայաստան, ինչպես որ Գարեգինն էր այցելել Ադրբեջան», – հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) հասարակության հետ փոխհարաբերությունների բաժնի՝ կրոնների աշխարհագրության կենտրոնի տնօրեն Ռոման Սիլանտեւը:

Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների փոխադարձ այցերը, ԶԼՄ-ներում որակվում են որպես «պատմական»:

«Բնականաբար, դա հատուկ քէտնաջան աշխատանք է պահանջում: Հասկանալի է, որ կարող են սադրանքներ լինել: Այս հարցին պետք է շատ լուրջ մոտենալ», – ասել է Սիլանտեւը:

«Հուսով եմ, որ եթե ամեն ինչ հաջող ավարտվի, ապա կսկսվի հակամարտության կարգավորման նոր փուլ: Կրոնական դիվանագիտության դերն աշխարհում տարեցտարի աճում է», – ընդգծել է նա:

© Medialab.am