Լավրովը ժամանում է Երեւան, ապա` կմեկնի Բաքու

Լավրովը ժամանում է Երեւան, ապա` կմեկնի Բաքու
Լավրովը ժամանում է Երեւան, ապա` կմեկնի Բաքու

Կարճատեւ այցով այսօր Երեւան է ժամանում Դ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի, Լավրովը Երեւան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարությամբ: Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի, Լավրովը վաղը կարճատեւ այցով կմեկնի նաեւ Բաքու: Հիշեցնենք, որ ընդամենը նախօրեին Մոսկվայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ նրանից առաջ էլ` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, Լավրովը Մոսկվայում լրագրողներին ասել էր, թե «այսօր այդ գործընթացը եզրափակիչ փուլ է հասել, եւ, ըստ էության, որոշումներ ընդունելու ժամանակը»: Լավրովն ասել էր նաեւ, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` որպես միջնորդ, ով գործում է` ունենալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը, այսօր արդեն վերլուծել է Կազանում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը եւ մոտ ժամանակներս որոշում կկայացնի, թե ինչ անել:

 

© Medialab.am