Հրազդանում ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. քաղաքապետ

Հրազդանում ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք։ Այս մասին իրազեկել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի հրազդանցիներ,

Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:

Հարգելի հրազդանցիներ,Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում…

Gepostet von Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan am Dienstag, 24. März 2020