Մշակում ենք պլաստիկ շշերի հետգնման-վերադարձի ներդրման մեխանիզմը․ Էրիկ Գրիգորյան

Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ի Հունվարի 1-ից արգելող օրինագիծը։

Հիմա արդեն մշակում ենք պլաստիկ շշերի հետգնման-վերադարձի ներդրման մեխանիզմը (deposit-refund system), որի արդյունքում հնարավոր է մինչև 99%-ով նվազեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշերով աղտոտման ծավալները Հայաստանում»։

♻️ Այսօր Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների…

Gepostet von Erik Grigoryan – Էրիկ Գրիգորյան am Freitag, 17. April 2020