Քննարկվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը․ մարզպետ

Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված  համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման  8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի  սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին  տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-14 կատարված նմուշառումների  արդյունքում Մարալիկի   հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հաստատվել էր կորնավիրուս: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշում էր կայացվել իրականացնել հաստատության բոլոր աշխատակիցների նմուշառում:  «Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքերը. Նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է , որ այս պահին Մարալիկում ունեցանք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի միջև տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,-ապրիլի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ 40 կոնտակտավոր անձ գտնվում է մեկուսացման մեջ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։