ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ամերիակայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Արդեն հնչեցված 1.1 մլն դոլարին ԱՄՆ-ի կողմից ավելացվել է 600 հազար դոլար»,- ասաց փոխնախարարը։