Զելենսկին Սաակաշվիլիին փոխվարչապետի պաշտոն է առաջարկել. Aliq.ge

Aliq.ge – Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում գրել է, որ Ուկրաինայի նախագահից փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել:

«Նախագահի թիմի հետ միասին ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի խորհրդարանում և այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներ կրի:

Ես նաև հույս ունեմ, որ կօգտագործեմ իմ միջազգային փորձը, ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ունեցած իմ կապերը», — գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

Для мене велика честь отримати від президента Зеленського пропозицію стати віце-прем'єром уряду України з питань реформ….

Gepostet von Mikheil Saakashvili am Mittwoch, 22. April 2020