Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։