Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաստակամությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ներդաշնակություն»։