Եղանակը Հայաստանում մոտակա օրերին

Եղանակը Հայաստանում մոտակա օրերին

Հանրապետության տարածքում
եղանակը կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ: Այս գիշեր, հուլիսի 6-ին և 7-ին գրեթե ողջ տարածքում պարբերաբար կդիտվեն տեղումներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Առատ տեղումներ հնարավոր են հյուսիսային կեսում: Արարատյան դաշտում էական տեղումներ չեն սպասվում:

Հուլիսի 8-9-ին պարբերաբար սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, քամի 18-20մ/վ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հատկապես օրվա 2րդ կեսին հնարավոր են թեև կարճատև, սակայն առատ անձրևներ: Արարատյան դաշտում օրվա 2րդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 9-ին գրեթե անփոփոխ կլինի:

Երևանում

Հունիսի 6-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վ:

Այս գիշեր +16+18, հուլիսի 6-ի ցերեկը +28+30, երեկոյան +23+25:

Հունիսի 7-8-9-ին մեծ մասամբ կդիտվի արևային եղանակ, օրվա 2-րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամի 7-12մ/վրկ:

Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:

Meteo-TV