Փրկարարները մասնատել են վնասված ծառը

Մայիսի 22-ին, ժամը 19։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։