ՀՀԿ-ական մարզպետ. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու»

Վայքի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ , ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետն իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին՝ Սերգեյ Բագրատյանին, ով ԲՀԿ-ն էր ներկայացնում: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,-հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Էդգար Ղազարյանը:
Կարդալ ավելին