Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են

Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են
Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են

Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ: Հայ աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալների: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ-ն:

Ըստ տեղեկության, 2012թվականին մեր հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել է 12 մեդալ՝1 արծաթ և 11 բրոնզ:

Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:

© Medialab.am