Թուրքիան մտադիր է ներխուժել Սիրիա

Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության համար, գրում է ՌԻԱ Նովոստին: Հարցի քննարկումը տեղի է ունենալու այսօր:

Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն այդ նպատակով խորհրդարանի հատուկ նիստ է հրավիրել: Տեղեկացնենք, որ նախօրեին սիրիական տարածքից սահմանային հատված կրակ էր բացվել, ինչի հետեւանքով 5 հոգի մահացել էր, 9-ը՝ վիրավորվել: Կարդալ ավելին