Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց

Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95  անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան  900  կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին,  շարունակել են  հստակորեն իրականացնել առաջադրված     մարտական խնդիրները:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։